Շատ մարդկանցից ենք լսել, որ օրվա ընթացքում շատ քիչ սնվելով ՝ այնուամենայնիվ փքվածություն են զգում և փորի հատվածում ճարպակալում։

 

 

Այդ ամենը նպաստում է քաշի ավելացմանը և ստամոքսի խնդիրների առաջացմանը։ Շատ հեշտ տարբերակ ենք առաջարկում այդ խնդրից ազատվելու համար։

 

Այն ոչ միայն կօգնի ձեզ ազատվել փքվածությունից, նաև կօգնի նիհարել 7-8 կգ ՝ ազատվելով փորի հատվածի ճարպից։ Այդ հարցում մեզ կօգնի սմբուկը։ 

Ամռանը շատ հարմար է այս հրաշալի միջոցը օգտագործել, քանի որ սմբուկը բավականին հեշտ և մատչելի է ձեռք բերելը։ 

Սմբուկը մեծ քանակով ջուր է պարունակում, լավացնում է արյան շրջանառությունը: Այն նպաստում է նաև օրգանիզմից ջրի դուրս գալուն:

 

 

Այն կարող է դրական ազդեցություն ունենալ նաև մաշկի վրա: Իսկ ինչպե՞ս օգտագործել սմբուկը այդ խնդրներից ազատվելու համար։ 

 

1 հատ միջին չափի սմբուկը կտրատեք և լցրեք փոքր կաթսայի մեջ։

 

 

Վրան այնքան ջուր լցրեք, որ ծածկի կտրատած սմբուկները։ Եփեք այն 6-7 րոպե։ 

 

 

Ջուրը քամեք և լցրեք ապակե տարայի մեջ։ Այն պետք է օրական 4 անգամ խմեք ՝ ամեն անգամ մեկ բաժակ։ Խմեք այն ուտելուց առաջ։

Սնվեք օրական 3 անգամ և 4-րդ անգամը խմեք քնելուց անմիջապես առաջ։ Եվ աշխատեք քնելուց 4-5 ժամ առաջ հաց չուտեք։

loading...