Գարեջուր խմելուց առաջ իմացեք նրա օգտակար հատկություններն ու վնասակար ազդեցությունը։ գարեջուրը օգտակար է, երբ այն չափավոր եք օգտագործում։
Օրական չպետք է 40 գրամից ավելի խմեք կամ շաբաթական 2,5 լիտրից ոչ ավել։
Այն որքան էլ որ զարմանալի լինի ՝ այս չափաքանակով գարեջուր օգտագործելը 50 տոկոսով կնվազեցնի երիկամներում քարերի առաջացման ռիսկը։
Գարեջուրը 40 %-ով նվազեցնում է սրտային հիվանդությունների ռիսկը։ Նվազեցնում է 2-րդ կարգի դիաբետով հիվանդանալու ռիսկը։
Գարեջուրը օգտակար է ոսկորներին։ Այն ամրացնում է ոսկորները, վերացնում ցավը։
Գարեջուրը օգտակար է հատկապես կանանց, որովհետև այն կանացի հորմոններ է պարունակում։ Գարեջուրը նաև նվազեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ։
Սակայն այս ամենի հետ մեկ տեղ գարեջուրը ունի վնասակար ազդեցություն։
Գարեջրի մեծաքանակ և հաճախակի ընդունումը հանգեցնում է արական հորմոնի՝ տեստոստերոնի արտադրության ընկճման, իսկ դա մեծ վնաս է հասցնում տղամարդու պոտենցիային ու սերմնահեղուկի որակին:
Նաև գարեջուրը կանացի հոմոններ է պարունակում, ինչը վտանգավոր է տղամարդկանց համար։
Գարեջուր հաճախակի ընդունող տղամարդկանց օրգանիզմում բացի էնդոկրին համակարգի փոփոխություններից, փոփոխության է ենթարկվում նաև արտաքին տեսքը. Ֆիտոէստրոգենները նպաստում են ճարպերի կուտակմանը հետույքային, ազդրային, որովայնային և կրծքային շրջաններում՝ այդպիսով տղամարդուն հաղորդելով կնոջ մարմնակազմություն:
Վտանգավոր է, եթե միայն հաճախ օգտագործեն գարեջուր և մեծաքանակ։ Սակայն շաբաթական 2,5 լիտրից ոչ ավել և օրական 30-40 մլ ոչ ավել օգտագործումը վնասակար ազդեցություն չի թողնի։