Այսօր պատրաստում ենք շատ համեղ և օրիգինալ ասորտի ձմեռվա համար։ Ստացվում է շատ համեղ պահածո։
Ինչպես նաև պատրաստվում է շատ արագ։
Բաղադրամասեր
4 հատ վարունգ,
2 հատ լոլիկ,
100 գ դդմիկ,
1 թ․գ կիտրոնի թթու,
500 մլ ջուր,
0,5 ճ․գ աղ,
1 ճ․գ շաքարավազ,
սամիթ,
սև հատիկավոր պղպեղ։
Պատրաստման եղանակը
Նախ պետք է ստերիլիզացնել տարրան, որի մեջ լցնելու ենք պահածոն։
Տարրայի հատակին դնում ենք սխտորը, հատիկավոր պղպեղ և լցնում ենք բանջարեղենները։
Լոլիկի և վարունգի արանքը տեղավորում ենք դդմիկները։
Վերջում անպայման փակում ենք սամիթի ճյուղով։
Տարրայի մեջ լցնում ենք եռացրած ջուր 5 րոպե։ Այնուհետև ջուրը լցնում ենք խորը տարրայի մեջ։
Ավելացնել աղ, շաքարավազ և կիտրոնի թթու։
Եռացնել 5 րոպե։
Ստացված մարինադը լցնել ասորտիի վրա և տարրան փակել։
Դնել գլխիվար։
loading...