Բաղադրամասեր

2 կիլոգրամանոց կաղամբին ՝ 

700 գրամ կարմիր բազուկ,

1,2 լիտր ջուր,

1-2 հատ սխտոր,

1 հատ կծու պղպեղ,

նեխուր (ըստ ճաշակի),

2 ճաշի գդալ աղ,

7-8 հատ հատիկավոր սև պղպեղ,

7-8 հատ հատիկավոր բուրավետ պղպեղ,

Դափնու տերև, մեխակ (ըստ ճաշակի)

Պատրաստման եղանակը

 

 

Նախ ջուրը եռացրեք ՝ վրան ավելացնելով աղը, պղպեղը, մեխակն ու դափնու տերևը։

Պետք է ջուրը թողեք սառի, որովհետև սառը աղաջրի մեջ պետք է թթուն դնել։

Կաղամբն ու բազուկը կտրատել։ Կաղամբը ավելի հաստ կտրատել, իսկ բազուկը ՝ բարակ կլորների։

Սխտորը երկարությամաբ կտրատել, իսկ կծու պղպեղը ՝ կլորակների։

 

Մթերքները շարեք մեծ կաթնսայի մեջ։

Բազուկ, կաղամբ, բազուկ, սխտոր, պղպեղ և այլն։ Այդպես շարել մթերքները, իսկ վերին շերտը բազուկ։

Լցնել սառը աղաջուրն այնպես, որպեսզի այն ամբողջությամբ ծածկի մթերքը: 

Վրան դնել ափսե, ափսեի վրա՝ ծանրություն: Մոռանալ կաղամբի մասին 3 օր, թող խմորումը կատարվի հենց խոհանոցում: Եթե անհրաժեշտություն լինի, ավելացնել աղը:

3 օր հետո կաղամբը կաթսայով դնել սառնարանի մեջ: Իսկ 5-րդ օրը թթուն ամբողջովին պատրաստ է:

loading...