Բոլորս շատ ենք սիրում սուրճ խմել, նախ քանի որ դա շատ հաճելի պրոցես է, իսկ երկրորդը քանի որ սուրճը թարմացնում է մարդուն։
Այսօրվանից սուրճ ըմպլուց հետո պետք չէ դեն նետել տակի մրուրը, քանի որ մենք օգտագործելու ենք այն, դեմքի մաշկը մաքրելու, թարմացնելու և երիտասարդացնելու համար։
Բաղադրամասեր
2 ճ․գ սուրճի մրուր,
2 ճ․գ յոգուրտ,
3 ճ․գ վարսակ։
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրամասերը լավ խառնել իրար հետ և քսել դեմքին, կատարելով մերսման շարժումներ։
Այս դիմակը պետք է մնա դեմքի վրա 10 րոպե, այնուհետև լվանալ տաք ջրով։
Բաղադրամասեր
3 ճ․գ սուրճի մրուր,
1 հատ բանան,
1 թ․գ սերուցք։
Պատրաստման եղանակը
Նախ պետք է տրորել բանանը, վրան ավելացնել սերուցքը և սուրճի մրուրը, խառնել և քսել դեմքին։
Թողնել 10 րոպե, լվանալ տաք ջրով։