Առաջին հայացքից թվում է, թե գլազուր պատրաստելը շատ հասարակ և պարզ բան է։ Սակայն այդպես չէ։
Եթե ցանկանում եք այն իսկապես լավը լինի, պետք ճիշտ չափաբաժիններով բաղադրամասերն օգտագործել։
Բաղադրամասեր
4 ճաշի գդալ կակաո,
12 ճաշի գդալ կաթ (կաթի փոխարեն կարող եք ջուր օգտագործել, սակայն կաթվ շատ ավելի լավ է ստացվում),
8 ճաշի գդալ շաքարավազ,
1 թեյի գդալ ձեթ
Պատարստման եղանակը
Նախ առաջին հերթին պետք է կակաոն և շաքարավազը լավ հարեք։ Այնպես հարեք, որ ստացվի միատար զանգված։
Հետո դանդաղ ավելացրեք կաթ ՝ շարունակելով հարել։
Դրեք մարմանդ կրակի վրա։
Զանգված հենց ուզենա եռալ, վերցրեք կրակից, խառնեք և կրկին դրեք կրակի վրա։
Հենց կրակի վրայից վերցնեք, միանգամից ձեթ ավելացրեք և խառնեք։
Վերջ, այսպես պատրաստելով կստացվի իդեալական գլազուր։
Հանկարծ երկար չեփեք, որ հետո չշաքարակալի։
Ահա հասարակ գլազուրի պատրաստման եղանակը։