Ներկայացնում ենք հրաշալի դիմակի բաղադրատոմս, որը կօգնի ձեզ ազատվել մի շարք խնդիրներից։
Հետևյալ դիմակը օգտագործելուց հետո ձեր մազերը այևս չոր և յուղոտ չեն լինի, ինչպես նաև ՝ ալիքաձև։
Ընդամենը 15 րոպե տրամադրեք այս դիմակին և ձեր մազերը այևս չեն թափվի․ այն կվերացնի մազաթափությունը։ Իսկ հիմա անցնեք դիմակի բաղադրատոմսին։
Բաղադրամասեր
Վերցրեք հավասար քանակությամբ դարչին և մեղր
Օրինակ ես միշտ վերցնում եմ 1,5 թեյի գդալ
1,5 թեյի գդալ դարչին,
1,5 թեյի գդալ մեղր,
մոտ կես բաժակ ձիթապտղի ձեթ
Պատրաստման և օգտագործման եղանակը
Ձիթապտղի ձեթը մի փոքր տաքացրեք, բայց չթողեք, որ եռա։
Տաքանակուց հետո լցրեք այն ապակե տարայի մեջ։
Վրան ավելացրեք դարչինը և մեղրը։
Լավ խառնեք մինչև միատար զանգված ստացվի։
Դիմակը ամբողջ մազերին քսեք ՝ սկսած ծայրից մինչև վերջ, գլխամաշկին նույնպես։
Ընդամենը 15 րոպե պետք է թողնեք այն։
Հետևյալ պրոցեդուրան 8 օր շարունակ արեք։
8 օր անց կնկատեք, որ ձեր մազերը այևս յուղոտ կամ չոր չեն և չեն թափվում, ինչպես նաև այևս ալիքաձև չեն լինի։