Կրեմ պատրաստելուց շատերը չեն կողմնորոշվում, թե ինչ կրեմ պատրաստեն, քանի որ տեսականիները շատ-շատ են։

 

 

Մենք առաջարկում ենք պատրաստել ամենապարզ և հասարակ կրեմը, որը կարող եք օգտագործել ցանկացած տորթի վրա։

Ահա բաղադրատոմսը։

Բաղադրամասեր

 

 

եփած խտացրած կաթ - 450 գր,

Թթվասեր (20-30 տոկոս յուղայնությամբ) - 450 գր

 

Պատրաստման եղանակը

 

Թթվասերը հարեք հարիչով և հետո նոր կամաց-կամաց ավելացրեք խտացրած կաթը։

Ցանկության դեպքում կարող եք նաև մի փոքր վանիլին ավելացնել։

 

 

Սա շատ պարզ ը հասարակ կրեմ է, բայց իր համով շատ ընտիր։

Այն օգտագործեք տարբեր տորթերի և թխվածքաբլիթների վրա։

Իսկ խտացրած կաթը ձեր ցանկությամբ ընտրեք ՝ շոկոլադե, թե սովորական։

loading...