Շատ քիչ մարդկանց եմ ճանաչում, որ առավոտյան սուրճ չեն խմում։ Բայց արդյո՞ք առավոտյան սուրճ խմելը դրական ազդեցություն ունի օրգանիզմի վրա։

 

 

Պարզվում է, որ առավոտյան սուրճ խմելով օրգանիզմը ենթարկվում է թե դրական, թե բացասական ռեակցեաների։

Առավոտյան քաղցած վիճակում խմած մեկ բաժակ սուրճը մեծացնում է թթվայնության մակարդակն օրգանիզմում։

 

Իրականում այն բացասաբար է ազդում որովայնի վրա։

 

 

Այդ է պատճառը, որ, երբ որևէ ծանր բան եք ուտում, այդ թթուն կարող է նյութափոխանակության հետ կապված որոշակի խնդիրներ առաջացնել։

Այն նաև կարող է պատճառ հաանդիսանալ որովայնի փքվածության։ 

 

Իսկ դրական կողմն այն է, որ սուրճը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը: 

 

 

Այդպիսով, Դուք ամեն առավոտ ստանում եք առույգության և գեղեցկության լիցքեր:

Ինչպես նաև օգտակար է անոթներին, արյանը և արյան շրջանառությանը։ Ինքներդ որոշեք ՝ առավոտյան սուրճ խմել, թե ոչ։