Բաղադրամասեր
500 գ կարտոֆիլ,
120 գ սոխ,
50 գ յուղ,
3 հատ պոմիդոր,
2 հատ վարունգ,
աղը,
պղպեղ,
կանաչի ՝ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը պետք է լավ մաքրել, լվանալ կտրտել 1 սմ հաստությամբ միատեսակ կլորակներով, քիչ չորացնել և երկու կողմից տապակել դաղած յուղում։
Կիսատապակած դրությամբ վրան ցանել աղ, պղպեղ։
Նույն եղանակով տապակել նաև կլորակներով կտրտած սոխը։
Մատուցելիս կարտոֆիլի և սոխի տապակած կլորակները բլրաձև դասավորել սկուտեղի վրա, վրան կանաչի ցանել, կողքին դնել թարմ պոմիդոր և թերաղի վարունգ։
loading...