Միս խաշելուց հարկավոր է մի քանի գաղտնիք կիրառել, որպեսզի այն շատ համեղ և կարևորը փափուկ ստացվի։

 

 

Հաճախ երբ տավարի միս ենք խաշում, նույնիսկ երկար ժամանակ, միևնույն է այն շատ պինդ է ստացվում և հեշտ չի ծամվում։

 

Այստեղ ոչ թե միսն է վատ որակի, այլ սխալ ենք այն եփում։ Միսը պետք է խաշենք սառը ջրով։ Հանկարծ գոլ ջրի մեջ չլցնեք նոր կրակին դնեք, պետք է սառը ջրով սկսել։

 

 

Եվ շատ կարևոր է նաև, որ կրակը ուժեղ լինի։ Շատերը մտածում են մարմանդ կրակի վրա եփելն է ճիշտ, բայց այդպես չէ։ 

 

Մարմանդ կրակով եփելիս ապուրն է համեղ ստացվում, բայց միսը ոչ։ Իսկ ուժեղ կրակի վրա թե միսը, թե ապուրը հիանալի են ստացվում։

 

 

Նաև ևս մեկ կարևոր հանգամանք, աղը ավելացրեք միսը պատրաստ լինելուց 35 րոպե առաջ

Ներկայացնում ենք նաև, թե ինչպես խաշել հավի միսը, որպեսզի հիանալի խաշլամա ստացվի։ Ջուրը շատ չնչին, դրա փոխարեն հետևյալ բաղադրիչները ավելացրեք։

Պատրաստման եղանակը դիտեք տեսանյութով ՝ 

loading...