Բաղադրամասեր

2 կգ վարունգ,

100 գ աղ,

2 պճեղ սխտոր,

1 հատ կծու պղպեղ,

10 հատ բալի տերև,

5 գրամ ծովաբողկ - Хрен,

10 գ սամիթ։

Պատրաստման եղանակը

Տարան շատ լավ լվանալ։

Վարունգները թրջել սառը ջրում 3 ժամ։

Այնուհետև նորից լվանալ և կտրատել ծայրերը։

Տարայի հատակին դնել բալի տերևները, ծովաբողկը, սամիթը,  կծու պղպեղը և 2 պճեղ սխտորը։

Քիփ դասավորել վարունգները։

Վրան լցնել աղ։

Լցնել սովորական սառը ջուր։

Փակել տարան և լավ խառնել, որպեսզի աղը հալչի։

3 օր պահել տաք սենյակում։

Այս էտապում  նորից թափահարել տարրան, որպեսզի նորից բաղադրիչները խառնվեն։

Սրանից հետո հյութը լցել կաթսայի մեջ, լուծել 200 մլ ջրով և եռացնել։

Եռալուց հետո լցնել տարայի մեջ և տարրան հերմետիկ փակել։

 

loading...