Գազարը համարվում է անփոխարինելի միջոց մի շարք բաղադրատոմսերում, սակայն դժվար է գտնել մի բաղադրատոմս, որտեղ գազարը համարվի գլխավոր բաղադրիչ։
Ափսոս, քանի որ գազարը շատ համեղ և օգտակար բանջարեղեն է։
Գազարը պետք է օգտագործել թթվասերի հետ, քանի որ այդ ժամանակ կորատինը, որով այդքան հարուստ է գազարը, կարողանա մարսվել օրգանիզմի կողմից։
Առաջարակում են պատրաստել գազարով և թթվասերով աղցան, որը շատ սիրված է իմ ընտանիքում։
Բաղադրամասեր
500 գ գազար,
100 գ հունական ընկույզ,
100 մլ թթվասեր,
2 պճեղ սխտոր,
1 ճ․գ քացախ,
1 թ․գ շաքարավազ,
աղ ըստ համի,
սև աղացած պղպեղ։
Պատրաստման եղանակը
Գազարը լավ լվանալ և քերել խոշոր քերիչով։
Հունական ընկույզը կտրատում ենք մանր կտորների։
Սխտորը նույնպես լավ լվանալ և ճզմել։
Պատաստում ենք թթվասերով սոուսը։
Թթվասերի մեջ լցնում ենք բոլոր պատրաստած բաղադրամասերը և լավ խառնում ենք։
Դնում ենք սառնարան։
Մի ժամից կարող եք մատուցել։