Միկադոն իմ ամենասիրելի տորթն է։ Սակայն ոչ միշտ էր հաջողվում այն լավ պատրաստել, մինչև այս բաղադրատոմսին հանդիպելը։

 

 

Շնորհիվ այս բաղադրատոմսի միկադոն անչափ համեղ է ստացվում է թե կրեմը, թե լիստերը իրենց որակային առումով։ Նաև այսպես անչափ հեշտ է պատրաստելը։

Բաղադրամասեր

1 կգ ալյուր,

700 գ կարագ,

2 հատ խոշոր ձու և 3 հատ ձվի դեղնուց,

200 գրամ շաքարավազ,

500 գրամ թթվասեր,

1,5 թեյի գդալ սոդա,

2 տուփ եփած խտացրած կաթ,

0,5 լիտր կաթ,

Շոկոլադ

 

 

Պատրաստման եղանակը

 

 

Նախ խմորը պատրաստելու համար եկեք առանձնացնենք ՝  2 հատ ձուն, 150 գրամ կարագը, ալյուրը, սոդան և թթվասերն ամբողջությամբ։

Ձուն և կարագը հարեք։

Առանձին ամանի մեջ թթվասերն ու սոդան լավ խառնեք ևսպասեք, որ թթվասերի վրա պղպջակներ առաջանա։

Ավելացրեք վրան արդեն հարած ձուն ու կարագը։

Ավելացրեք ալյւորը և խմոր հուցեք։

Ցանկալի է գոնե 8 մասի բաժանել խմորը, բայց դա թողնում ենք ձեր հայեցողությամբ։ 

Այն պետք է թխեք նախօրոք տաքացրած ջեռոցում ՝ 180 աստիճան և 15 րոպե։

Իսկ հիմա անցնեք կրեմի պատրաստման եղանակին։

3 դեղնուցների վրա ավելացրեք շաքարավազը, կաթը ու լավ խառնեք։

 

 

Այն դրեք թույլ կրակի վրա և սպասեք այնքան մինչ պղպջակներ կառաջանան։ Բայց հիշեք, հանկարծ չեռացնեք։

Հետո 550 գրամ կարագն ու խտացրած կաթը լավ հարեք, այնպես արեք, որ կարագը սենյակային ջերմաստիճանի լինի։

Խառնեք իրար եփած կրեմի հետ և սառեցրեք։

Լիստերը հենց պատրաստ լինեն  հերթականությամբ կրեմը քսեք։ Գեղեցիկ լինելու համար կարող եք կողքերից կտրատել և կրեմով պատել։

 

 

Իսկ վերջում վրան կլցնեք քերած շոկոլադ։

 

Ահա միկադոյի պատրաստման այդքան համեղ եղանակը։

 

loading...