Այսօր միրգ և բանջարեղեն սառեցնել շատ տարածված երևույթ է։

Ի շնորհիվ այս միջոցի մենք հնարավորություն ենք ստանում ձմռանը վայելել ամռան բարիքները, առանց որևէ համի կորուստի։

Սառեցնելու համար պիտանի սնունդից է նաև կանաչեղենը, բոլոր տեսակի կանաչիները կարելի է սառեցնել, բացառության ռեհանից և անանուխից։

Սառեցնել առաջ պետք է լավ մաքրել կանաչեղենը, հեռացնել կոշտ կոթերը և դեղին տերևները։

 

 

 

 

Եթե չունեք հատուկ տոպրակներ սառեցնելու համար, ապա կարող եք կանաչեղենը մանր կտրատել և լցնել սառույց պատրաստելու համար նախատեսված տարաների մեջ։

Շատ լավ կլինի, որ սառեցնելուց առաջ կանաչեղենը դասավորել ըստ տեսակի, քանի որ սառելուց հետո նրանք բոլորը նույն տեսքը ունեն և դժվար կլինի տարբերակել։

 

 

Իսկ սառեցման համար նախատեսված տոպրակները կարող եք օգատգործել այն ժամանակ, եթե ցանկանում եք սառեցնել կանաչեղենը առանց կտրատելու։

loading...