Տարիների ընթացքում սալիկն երի արանքները գունազրկվում են, կեղտ է այնտեղ հավաքվում և սևանում են։ բազմաթիվ քիմիական միջոցներ օգտագործելիս ՝ այդքան էլ լավ արդյունքի չեք հասնի։
Իսկ սոդայի միջոցով կարող եք սպիտակեցնել սալիկների արանքները։ պատրաստեք հետևյալ միջոցը։
Բաղադրամասեր
1 լիտր ջրին ՝
100-150 գրամ սոդա,
1 ճաշի գդալ քացախ,
2 ճաշի գդալ կիտրոնի հյութ
Պատրաստման և օգտագործման եղանակը
Խառնեք իրար ջուրը, սոդա, քացախն ու կիտրոնի հյութը։
Թողեք 20 րոպե մնա և լուծվեն բաղադրիչները միմյանց մեջ։
Այնուհետ լցրեք այն սալիկների վրա և սկսեք մաքրել։
Լավ մաքրեք, այնուհետ սովորական ջրով պարզաջրեք։
Արդյունքը ուղղակի հրաշալի է։
2-3 անգամից հետո ամբողջությամբ կվերանա կեղտը և սալիկներն ու սալիկների արանքները լիովին սպիտակած կլինեն։