Սպիտակ շորեր լվանալը մեծ խնդիր է դարձել կանանց համար։
Երբեմն այն կորցնում է իր իսկական ճերմակությունը, իսկ դեպքեր են լինում, որ ուղղակի չի մաքրվում սպիտակը լաքաներից։
Սակայն դրա դեմ կա հրաշալի լուծում։ Ընդամենը մեկ բաղադրիչ է հարկավոր, որպեսզի մաքրվի կեղտը և վերականգնվի նախկին ճերմակությունը։
Եվ այդ բաղադրիչը ասպիրինն է։ Նախ պետք է 2 լիտր ջրի մեջ 1,5 (մեկուկես) հատ ասպիրինի հաբ մանրացնել և կեղտոտ շորը կամ շորերը 6-7 ժամով թողնել այդ ջրի մեջ։
եթե շատ են սպիտակ շորերը կարող եք չափաբաժինները մի քիչ շատ վերցնել։
Կարող եք նաև լվացք անելուց առաջ 2-3 հատ ասպիրինի հաբ դնեք շորերի հետ, բայց այն վերաբերում է միայն սպիտակ շորերին, որովհետև դա փորձված միջոց է, իսկ գունավորների մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ չեմ փորձարկել։