Երբեմն լինում է այնպես, որ համեղ բան պատրաստելուց հետո տհաճ հոտ է ընկնում տանը։
Հիմնականում խոհանոցում է այդ հոտը գալիս։
Իսկ պատճառը ջեռոցը, վառարանը կամ գազօջախն է լինում։
Աղն ու դարչինը միանգամից կգան օգնության։
Խառնեք իրար դարչինն ու աղը և լցրեք ջեռոցի կամ վառարանի մեջ։
Միացրեք այն և հենց տաքանա, մի քանի րոպե անց կվերանա տհաճ հոտը։