Ցանկացած սնունդ ունի և դրական և բացասական ազդեցություն օրգանիզմի վրա։ Բացառություն չէ նաև աղը։
Նորմայի սահմաններում աղ օգտագործելը նույնիսկ անհրաժեշտ է և օգտակար, սակայն չափից դուրս շատ աղ օգտագործելը վտանգավոր է առողջության համար։
Իմացեք ի՞նչ խնդիրներ կարող եք ունենալ, եթե աղակեր եք և շատ եք աղ օգտագործում։
Աղի մեծ քանակով օգտագործումը մեծացնում է երիկամներում քարերի առաջացման հավանականությունը:
Աղի չարաշահումը հանգեցնում է սրտային անբավարարության։
Աղի օգտագործման դեպքում օրգանիզմում հեղուկ է կուտակվում, ինչը կարող է վնասել երիկամներին. զարկերակային ճնշումը բարձրանում է՝ աղի քանակը կարգավորելու համար՝ լարելով երիկամներն ու անոթները:
loading...