Բնական միջոց, որը կվերացնի ատամի ցավը և բերանի տհաճ հոտը։
Խոսքը գնում է մեխակի մասին։ Մեխակը հանդիսանալով հզոր հականեխիչ միջոց, կօգնի ազատվել ատամնացավից և բերանի տհաճ հոտից։
Ինչ է հարկավոր անել։
Ատամնացավը վերացնելու համար մեզ անհրաժեշտ է 1-2 հատ մեխակի հատիկներ։
Այն պետք է պահել գոլորշու վրա, այնուհետև ծամել ցավացող ատամով, և այն շատ կարճ ժամանակում կվերացնի ցավը։
Իսկ բերանի տհաճ հոտը վերացնելու համար հարկավոր է 1-2 հատիկ եռացնել և այդ լուծույթով ողողել բերանը։