Աբդոմինալ միգրենը պարոքսիզմալ իդեոպաթիկ խանգարում է, որն արտահայտվում է որովայնի կենտրոնում ցավերի էպիզոդներով (դրվագներով)՝ 1-72 ժամ տևողությամբ:
Պատճառները `
Աբդոմինալ միգրենի զարգացման պատճառները դեռևս պարզված չեն, բայց ենթադրվում է, որ հիվանդությունը մուլտիգործոնային էթիոլոգիա ունի:
Բազմաթիվ հետազոտությունների ընթացքում հաստատվել է, որ պաթոլոգիայում հիմնական դեր է խաղում հոգեբանական գործոնը՝ կապված հիվանդի բնավորության որոշ անհատական յուրահատկությունների, ինչպես նաև՝ ընտանեկան փոխհարաբերությունների հետ:
Հիվանդության զարգացմանը մեծ մասամբ հակված են անհանգիստ մարդիկ և երեխաները, որոնք զգայուն են ցավի նկատմամբ:
Նպաստող հանգամանք է հանդիսանում հարազատների, ծնողների (հատկապես մոր) հոգեբանական վիճակը..