Կլիմաքսի կանխարգելման մի քանի խորհուրդներ
Հրաժարվել վնասակար սովորություններից
Շատ կարևոր է, առաջին հերթին, հրաժարվել ծխելուց` այն փչացնում է մաշկի գույնը և արագացնում ծերացման գործընթացը: Ծխելն այլևս նորաձև չէ, վտանգավոր է և ուժեղացնում է կլիմաքսի դրսևորումները: Նույնը վերաբերում է նաև ալկոհոլի չափից ավելի օգտագործմանը:
Խուսափել արևի տակ երկար մնալուց
Քառասուն տարեկանից բարձր կանանց խորհուրդ չի տրվում երկար ժամանակ անցկացնել լողափերին և չափից ավելի շատ արևայրուք ընդունել: Այն չորացնում է մաշկը` հանգեցնելով վաղաժամ կնճիռների: Շատ կարևոր է հրաժարվել նաև ցածր կալիորականությամբ սննդակարգերից:
Պահպանել նյարդերը
Կինն իրեն պետք է պահպանի սթրեսներից և մտածի սեփական առողջության մասին: Կօգնեն սպորտդահլիճներում մարզումները. ակտիվ ծանրաբեռնվածությունները կձգեն մկաններն ու կօգնեն նիհարել: Սակայն ֆիզիկական ծանրաբեռնվածությունները հնարավորինս պետք է չափավոր լինեն:
Ճիշտ սնվել
Առողջության և գեղեցկության համար կարևոր է սնվել B և E խմբի վիտամիններով, բջջանքով և միկրոտարրերով հարուստ մթերքով: Դրանք բանջարեղենային աղցաններն են, շիլաները, ընկուզեղենը, մրգերն ու հատապտուղները: Նվազագույնի հասցնել աղի և շաքարի օգտագործումը, կծու համեմունքներն ու յուղոտ ուտեստները:
Հետևել առողջությանը
Կարևոր է նախակլիմաքսային և կլիմաքսային ժամանակաշրջանում պարբերաբար այցելել թերապևտին և հետևել առողջական վիճակին: Իրենց մասին կարող են հիշեցնել «հին վերքերը»` քրոնիկական հիվանդությունների սրացման ձևով: Հարկ է արյան մեջ ստուգել հեմոգլոբինը և լեյկոցիտների քանակը:
Նույնիսկ, եթե լավ եք զգում, տարին մեկ-երկու անգամ գինեկոլոգին այցելելը տեղին կլինի, հատկապես 45-ից մինչև 55 տարեկան հասակը. սա կնոջ մոտ ֆիզիոլոգիական կլիմաքսի սկսման միջին տարիքն է:
Եվ միշտ հիշեք. կլիմաքսը ձեր կյանքի փուլերից մեկն է, և միայն դուք կարող եք այն ավելի դյուրությամբ հաղթահարել: