Ձեզ ենք ներկայացնում ատամները ճերմակացնելու բնական բաղադրատոմս։ Այն կփայլեցնի և գեղեցիկ կդարձնի ձեր ատամները։

 

 

Բաղադրամասեր

1 պճեղ սխտոր,
1/4 թեյի գդալ աղ,
0,5 հատ կիտրոն,
1 թեյի գդալ ատամի մածուկ

 

 

Պատրաստման և օգտագործման եղանակը

 

Սխտորը մաքրեք և անցկացրեք քերիչով։ Վրան լցրեք աղը և խառնեք։

Կիտրոնը քամեք և հյութը լցրեք աղի և սխտորի վրա ու լավ խառնեք։ Վերջում ավելացրեք ատամի մածուկը և կրկին լավ խառնեք։

 

Ստացված միջոցով մաքրեք ատամները և թողեք մնա 2-3 րոպե։ 

Արդյունքը երկար սպասեցնել չի տա։ Մի քանի օրը մեկ կրկն եք պրոցեդուրան, մինչ հասնեք ցանկալի արդյունքի։

Եթե լնդերի արյունահոսության խնդիր ունեք, այս միջոցը օգտագործելուց առաջ պարտադիր է խորհրդակցեք բժշկի հետ։