Մարմնիւ արտաքին ռեակցեաներից կարող ենք հասկանալ, թե ինչ առողջական խնդիրներ կան։ Ներկայացնում ենք աղիներում մակաբույծների առկայության նշանները։ եթե ձեզ մոտ առկա է այս նշանները, ուրեմն ճիճու ունեք։

1․ Ախորժակի փոփոխություն

 

 

Աղիքային մակաբույծներն իրենցից ներկայացնում են մարմնում տեղավորված որոշակի զանգված։ Եվ չնայած այն բանին, որ դուք ֆիզիկապես չեք զգում դրանց առկայությունը, ձեր մարմինն անդադար աղիներից նյարդային իմպուլսներ է ստանում։

 

Այդ իմպուլսներն ուղեղին տեղեկացնում են այն մասին, որ աղիները լիքն են, միայն թե նա ինքը կարող է որոշել, թե ինչով՝ սնունդո՞վ, թե՞ մակաբույծներով։

Այսպիսով, զարմանալի չէ, որ մարդու մոտ սկսում է փոխվել ախորժակը։ Օրեցօր նա սկսում է ավելի քիչ ուտել ու շատ արագ հագենալ քիչ քանակությամբ ուտելիքից։

Մյուս կողմից, կան այնպիսի ճիճուներ, որոնք չափազանց շատ սննդարար նյութեր են օգտագործում։ Դա հարուցում է  մարդկային օրգանիզմում դրանց անբավարարությունը։ Եվ այդ ժամանակ, ընդհակառակը, հիվանդը կարող է ուժեղ քաղց զգալ ու ավելացնել սննդի քանակությունը։

2․ Փքվածություն և գազեր

 

 

Ճիճուների առկայության դեպքում նաև գազեր են առաջանում ու փքվածություն։

Մի խումբ մակաբույծներ ապրում են բարակ աղիում, որտեղ նրանց կողմից առաջացող բորբոքումը հանգեցնում է գազերի և որովայնի փքվածության։

3. Ցավ ստամոքսում

 

Շատ հիվանդներ այն կարող են շփոթել ցնցումների ու սպազմների հետ։ Աղիներում որդերի առկայության դեպքում ցավը ուժեղ ու կտրուկ է, ընդհատվող։

 

 

Կանայք հաճախ անտեսում են դա՝ ամեն ինչ վերագրելով ցավոտ դաշտանային ցիկլին։

Աղիներում աղիքային մակաբույծների առկայությամբ պայմանավորված ստամոքսի ցավն ախտահարում է որովայնի ստորին հատվածը։

Նշված սիմպտոմը մատնանշում է երկար որդերի առկայությունը, որոնք սնվում են անմիջականորեն աղիների պատերից։ Դա գրգռում է նյարդային վերջավորությունները և հարուցում ուժեղ ցավեր։

4. Հոգնածություն

 

 

Հոգնածությունը թերսնման հնարավոր նշան է, այսինքն՝ ճիճուների առկայության հետևանք, քանի որ օրգանիզմին ավելի շատ չեն բավականացնում սննդարար նյութեր։ Մարդը սկսում է քնկոտություն ու թուլություն զգալ։

Եթե դուք փոփոխություններ եք նկատում էներգետիկ մակարդակում, հնարավոր պատճառներից մի բացառեք ճիճուների առկայությունն աղիներում։

loading...