Ձվարանների դիսֆունցիան հորմոնակազմավորող գործառույթի խանգարումն է, այսինքն, այնպիսի հորմոնների հարաբերակցության խանգարումը, ինչպիսիք են` պրոլակտինը, լյութեինացնող հորմոնը (ԼՀ) և ֆոլիկուլախթանող հորմոնը (ՖՀ): Այս հիվանդության հետևանքը հաճախ դառնում է դաշտանային ցիկլի խանգարումն ու ձվազատման բացակայությունը:

 

 

Պատճառները կարող են լինել բորբոքային գործընթացները` հրահրված մրսածական հիվանդություններով, էնդոկրինային համակարգի աշխատանքի խանգարումով, արգանդի և ձվարանների քրոնիկական հիվանդություններով, հղիության արհեստական ընդհատումներով, ներարգանդային պարույրների ոչ ճիշտ դեղադրումով, նյարդային հյուծվածությամբ և գերհոգնածությամբ, եղանակային պայմանների փոփոխությամբ և այլն: Այսինքն, յուրաքանչյուր գործոն, որը կարող է հանգեցնել օրգանիզմի հորմոնային գործունեության կամ դաշտանային ցիկլի խանգարման:
 

Ինչպե՞ս է ախտորոշվում հիվանդությունը

Այն ներառում է զանազան հետազոտությունների համալիր: Դրանց ընդհանուր արդյունքները կարող են ի հայտ բերել ձվարանների դիսֆունկցիայի առկայությունն ու ցույց տալ առաջացման պատճառները:

Առաջինը, հարկ է փոքր կոնքի, վահանագեղձի և մակերիկամների ՈւՁ հետազոտություն իրականացնել (բորբոքային գործընթացները պարզելու համար):

 



Երկրորդը, հարկ է քսուքի հետազոտություն անցկացնել` սեռական ինֆեկցիաները բացառելու համար: Հարկ է նաև արյան բաղադրության մեջ որոշել վահանագեղձի և մակերիկամների հորմոնների մակարդակը, իսկ մեզի մեջ` սեռական հորմոնների առկայությունը:

 

Հիպոֆիզի տարբեր ախտահարումների բացառման համար հարկ է անցկացնել գլխուղեղի համակարգչային և մագնիսա-ռեզոնանսային շերտագրում, գանգի հետազոտման համար` ռենտգենագրաֆիա: Այս հետազոտութուններին զուգահեռն հարկ է նաև իրականացնել գլխուղեղի ԷԷԳ` տեղային ախտաբանական փոփոխություններն ախտորոշելու կամ դրանք բացառելու համար: Անհրաժեշտ հետազոտություն է արգանդի վզիկի հիստերոսկոպիան:

Հիվանդության ժամանակին դրսևորման համար հանձնարարվում է տարին երկու անգամ այցելել գինեկոլոգին:

Բուժումը

Ձվարանների դիսֆունկցիայի բուժումը պայմանավորված է արտահայտված ախտանիշների աստիճանով և պատճառներով:

Առաջին փուլում անցկացվում է անհապաղ վիճակների բուժում (արյունահոսություն, ուժեղ ցավեր):


Երկրորդ փուլում ախտորոշվում և վերացվում են հիվանդության պատճառները:


Երրորդ փուլում` հորմոնային պատկերի վերականգնում և դաշտանային ցիկլի կարգավորում:

Այս բոլոր փուլերը կատարվում են բուժող բժշկի խիստ հսկողության ներքո: Համապատասխան բուժում կարող է նշանակել միայն մասնագետը:

Ինքնաբուժմամբ զբաղվել խորհուրդ չի տրվում, այլապես դա կհանգեցնի բարդությունների: Ժողովրդական մեթոդներով բուժումը թույլատրվում է միայն գինեկոլոգի հետ համաձայնեցնելով:

Շնորհակալություն «ԱՐՄԵՆԻԱ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ

loading...