Ըստ բժիշկների տարբեր տարիքի մարդկանց մոտ արյան ճնշան նորման տարբեր է։ 

արյան բարձր ճնշում, հաճախ կոչվում է նաև զարկերակային գերճնշում, խրոնիկական հիվանդություն, որի դեպքում զարկերակներում արյան ճնշումը բարձրանում է։ Այս վիճակը սրտից «պահանջում» է սովորականից ավելի մեծ ջանքեր գործադրել՝ արյունը դեպի արյունատար անոթներ մղելու համար։ 

ծ

 

 

Արյան ճնշումը գնահատվում է երկու ցուցանիշերով՝ սիստոլիկ և դիաստոլիկ ճնշումներով, որոնք իրենցից ներկայացնում են սրտամկանի վիճակը՝ կծկված (սիստոլա) կամ թուլացած (դիաստոլա)։ Հանգստի վիճակում արյան նորմալ սիստոլիկ ճնշումը 100–140 մմ ս․ս․ սահմաններում է (վերին ցուցանիշ), դիաստոլիկ ճնշումը՝ 60–90 մմ ս․ս․ սահմաններում (ստորին ցուցանիշ)։ Զարկերակային գերճնշում համարվում է արյան ճնշման կայուն կերպով բարձրացումը 140/90 մմ ս․ս․ և ավելի բարձր։ Տարբերում են առաջնային (էսենցիալ) գերճնշում և երկրորդային գերճնշում․ դեպքերի 90–95%–ը գնահատվում են որպես «առաջնային գերճնշում», ինչը նշանակում է արյան բարձր ճնշում՝ առանց պատճառ հանդիսացող ակնհայտ առողջական խնդրի։ 

 

 

Մնացած դեպքերի 5–10%–ը (երկրորդային գերճնշում) հանդիսանում են երիկամները, սիրտը, զարկերակները կամ ներզատական համակարգը ախտահարող որևէ հիվանդության հետևանք։

Զարկերակային ճնշման նորման

Զարկերակային ճնշման նորման մեծահասակ մարդկանց մոտ ընդունված է համարել 120/80 մմ ս.ս.-ը: Սակայն ինչպե՞ս կարող է այն անփոփոխ լինել, երբ մարդը կենդանի օրգանիզմ է և անընդհատ ստիպված է հարմարվել գոյատևման տարբեր պայմաններին: Բացի այդ, մարդիկ տարբեր են լինում, ուստի արյան ճնշման նորման նույնպես կարող է տարբեր լինել:

Որպեսզի իմանաք, թե որքան պիտի լինի մարդու ճնշումը տարբեր տարիքներում ձեզ պետք կգա հետևյալ աղյուսակները:

 

 

 

Վերոնշյալ աղյուսակից, երևում է, որ որքան մեծ է մարդու տարիքը, այնքան բարձր է զարկերակային ճնշման ցուցանիշների նորման. սա պայմանավորված է անոթների, սրտամկանի և այլ օրգանների տարիքային փոփոխություններով:

Բարձր զարկերակային ճնշումը, ինչպես և ցածրը, կարող է առաջացնել առողջական տարբեր խանգարումներ, սակայն պարզելու համար՝ արդյոք արյան ճնշումն է պատճառը, երբ մարդու ինքնազգացողությունը վատ է լինում անհրաժեշտ է պարբերաբար չափել զարկերակային ճնշումը և արդյունքները գրանցել հատուկ օրագրում:

Դրա համար մի քանի անգամ պոլիկլինիկա այցելելը բավարար չէ հստակ պատասխան ստանալու համար. Միայն պարբերաբար չափումները կարող են տալ ճիշտ պատասխանը: