Բժիշկ Հայկ Մանասյանը իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել կապված պատվաստվելու մասին։

 

 

Առողջապահության նախարարությունը էսպիսի գրություն է հրապարակել, լիովին հակագիտական ու հակաբժշկական։

 


Ուրեմն նախ, պատվաստանյութը էսպես թե էնպես ռիսկային է, որոշակի վտանգ է պարունակում, բայց միևնույն ժամանակ կյանքեր է փրկում։ Դրա համար էլ որոշ երկրներում սահմանվում է տարիքային շեմ, օրինակ 60 տարեկան, որից վերև պատվաստանյութի օգտակար կողմը շատ ավելի արտահայտված է ծանր էպիդ. պայմաններում, քան վնասակար կողմը։ Իսկ օրինակ երիտասարդների մոտ պատվաստանյութն այնքան էլ անելիք չունի, ու վնասներն արդարացված չեն։
 

Ահա, նույն այս տրամաբանությամբ, արդեն իմունիզացված անձանց, ում մոտ կա հակամարմինների զգալի մակարդակ, պետք չէ 2-րդ անգամ արհեստականորեն իմունիզացնել, անիմաստ ռիսկեր ստեղծելով առողջության համար։ Սա մեկ։
Երկրորդ։ Պատվաստանյութի քանակը սահմանափակ է, իսկ տարեցներն ու քրոնիկ հիվանդները շատ։ Որպեսզի խոցելի խմբերից ցանկություն ունեցողներին ձեռնունայն չթողնել, պետք էր պատվաստել միայն նրանց, ովքեր իմունիտետ չունեն, այսինքն չունեն բնական իմունիզացիա։
Երրորդ։ Վակցինան փող է, գին, որը շատ ավելի թանկ արժե, քան հակամարմնի ստուգումը այն անձանց մոտ, ում մոտ հավանական է բնական իմունիզացիան։

 Այսինքն, արդեն իմունիզացված անձանց անիմաստ պատվաստելու փոխարեն, ու ֆինանսներ վատնելու փոխարեն պարզապես ստուգել է պետք, համոզվել նրանց հակամարմինների առկայության մեջ ու անցնել առաջ, եթե անգամ վագոններով պատվաստանյութ գնելու փող ունի պետությունը։
Չորրորդ։ Նման անհեթեթ ու հակագիտական խորհուրդներով, առողջապահության չեղած նախարարությունը վարկաբեկում է վակցինացիան որպես կանգարգելիչ բժշկության կարևորագույն միջոց, խարխլում մարդկանց հավատը առողջապահության ու բժշկության նկատմամբ։
Հինգերորդ։ Պատվաստումը ՀՀ-ում կամավոր է բոլոր դեպքերում, ու ըստ ինձ արդարացված միայն տարեցների ու քրոնիկական հիվանդների մոտ, ովքեր չունեն բնական իմունիզացիա։ Ավելի մանրամասն Ձեզ կբացատրեն տեղամասային պոլիկլինիկայում։