96-ամյա տատիկս շատ կարևոր է համարում առողջ սննդակարգը։ Նա ամեն օր այս բանջարեղենից է ուտում և ունի հրաշալի առողջություն։ Խոսքը գնում է ծաղկակաղամբի և բրոկոլիի մասին։ 

 

 

Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ առողջության համար ամենաօգտակար բանջարեղենը ծաղկակաղամբն է: 

Դրանում գործնականում մարդու համար անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու միկրոտարրերը կան: Բանջարեղենը նաեւ հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից:

50 գ ծաղկակաղամբը լրացնում է վիտամին С-ի օրական նորման: Ծաղկակաղամբը պարունակում է նաև վիտամին А, որը պատասխանատու է առողջ մաշկի և տեսողության համար, В խմբի վիտամիններ, որոնք պահպանում են օրգանիզմի ինչպես նյարդային, այնպես էլ սրտանոթային համակարգի նորմալ գործունեությունը:

 

 

 

Ծաղկակաղամբը պարունակում է երկաթ, մագնեզիում, մեծ քանակությամբ կարևոր հանքանյութեր, կիտրոնաթթու և խնձորաթթու:

 

Գիտնականները խորհուրդ են տալիս ծաղկակաղամբ օգտագործել լեղապարկի, աղիների և լյարդի հիվանդություններով տառապողներին, ինչպես նաև նիհարել ցանկացողներին: Ծաղկակաղամբը հանում է խոլեստերինն ու ամրացնում անոթների պատերը՝ այդպիսով օրգանիզմը պաշտպանելով սրտի նոպայից, սրտամկանի ինֆարկտից, կաթվածից:

Երեխայի օրգանիզմը ևս ծաղկակաղամբի կարիք ունի, հատկապես եթե նրա հաստ աղին վատ է գործում: Ծաղկակաղամբը շատ օգտակար է աճող օրգանիզմի համար:

 

 

Ծաղկակաղմբը առավել օգտակար է շոգեխաշած ժամանակ։