Դդմիկը ոչ միայն համեղ բանջարեղեն է, նաև շատ օգտակար հատկություններ ունի։ Բայց մինչ դդմիկի օգտակարության մասին խոսելը, նշենք դդմիկի հակացուցումները։

 

 

Դդմիկը հակացուցված է երիկամների հիվանդության ժամանակ։ եթե ունեք երիկամների խնդիր, դդմիկ ուտելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։

Ցածր կալորիականություն ունեցող և մանրաթելերով հարուստ այս բանջարեղենը պարունակում է մի շարք միկրոտարրեր ու հանքանյութեր, ուստի սեփական առողջության մասին հոգ տանող յուրաքանչյուր ոք պետք է իր ամառային սննդակարգը հարստացնի դդմիկով:

 

 

Դդմիկի 100 գրամում պարունակվում է ընդամենը 17 կկալ, ուստի այն հիանալի մթերք է գեղեցիկ կազմվածքը պահպանելու և ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար: Սակայն լավ արդյունքի հասնելու համար հարկ է հիշել, որ հարկավոր է հրաժարվել կիսաֆաբրիկատներից, ճարպոտ մթերքից ու արագ սննդից:

Դդմիկի պտղամիսը պարունակում է աչքերի ցանցաթաղանթն ու տեսողությունը պաշտպանող կարոտինոիդ լյուտեին ու դրա իզոմերը հանդիսացող զեոքսանտին՝ 34.5%, նաեւ բետա կարոտին՝ 4%, վիտամին C՝ 19%: B խմբի վիտամիններ. թիամին՝ 3%, ռիբոֆլավին՝ 5%, նիկոտինաթթու եւ պանտոտենաթթու՝ 3 - ական %, պիրիդոքսին՝ 7%, ֆոլիաթթու՝ 5 %, քոլին՝ 18%, բիոտին՝ 1% : Վիտամին K` 3.6%, E-ալֆատոկոֆերոլ՝ 1%:

 

 

Մակրոտարրեր: Սիլիցիում՝ 100%, կալիում՝11%, ֆոսֆոր՝ 5%, մագնեզիում՝ 4%, կալցիում՝ 3%, նատրիում՝0.3%, ծծումբ ու քլոր՝ 0%:

Միկրոտարրեր: Բոր՝ 27.4%, ռուբիդիում՝ 22%, վանադիում՝ 15.5%, կոբալտ՝ 11 %, մանգանեղ՝ 10% , պղինձ՝ 5% , նիկել՝ 4.7% , մոլիբդեն՝ 3.7% , երկաթ՝ 3.5% , ցինկ՝ 2.7%, քրոմ՝ 1.8% , սելեն, ֆտոր, յոդ, այլ:

Հասունացած դդմիկի պտղասերմի միջուկը պարունակում է մոտ 50 % ճարպ, հարուստ է փրփրանյութերով: