Դեմքի դիմակի բաղադրատոմս, որը կօգնի ձեզձերբազատվել կնճիռներից։ Այս դիմակի շնորհիվ կսպիտակի ձեր մաշկը և կգեղեցկանաք։ Այս դիմակը մաշկը ձգող ազդեցություն ունի եւ կարելի է կիրառել մաշկի բոլոր տեսակների  պարագայում։ 

 

 

Բաղադրամասեր

 

2 թեյի գդալ կանաչ թեյ,

1 հատ վարունգ,

1 թեյի գդալ ժելատին,

2 թեյի գդալ երիցուկի թուրմ,

Ալոէի հյութ

 

 

 

Պատրաստման և օգտագործման եղանակը

 

Վարունգը մաքրեք և կտրատեք։ Հյութը լավ քամեք և առանձնացրեք։

Վարունգի խյուսի մեջ ավելացրեք ժելատինը, երիցուկի թուրմը։

Բոլոր բաղադրիչները լավ խառնելուց եւ ստացված զանգվածը փոքր-ինչ տաքացնելուց հետո հարկավոր է ավելացնել վարունգի եւ ալոէի հյութը։

 

 

Դիմակը պատրաստ է։ 20 րոպե թողնելուց հետո այն արդեն կարելի է լվանալ։