Կովիդ-19-ը վարակվելուց և բուժվելուց հետո ոչինչ չի ավարտվում։
Հետազոտությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսից բուժվածները առնվազն 1 հիվանդություն են ձեռք բերում։
Հարվարդի հանրային առողջության դպրոցի գիտնականները վերլուծել են ԱՄՆ-ում 18-65 տարեկան ավելի քան 193.000 հիվանդի տվյալները, ում մոտ COVID-19 էր հաստատվել:
Ինչպես պարզվել է, նրանց 14 տոկոսի մոտ վարակից հետո առնվազն մեկ նոր բուժում պահանջող հիվանդություն է հաստատվել:
Հիմնականում նկատվում են սրտանոթային, նյարդաբանական, երիկամային, շնչառական եւ հոգեկան բարդություններ:
Այնպես որ կորոնավիրուսից բուժվելուց հետո ցանկալի է հետազոտություն անցնեք։