Այս տարի ելակը շատ առատ է։ Ելակը շատ համեղ միրգ է, նաև ունի օգտակար հատկություններ։

 

 

Սակայն ելակը ունի նաև բացասական ազդեցություն օրգանիօզմի վրա, ինչպես նաև հակացուցումներ։ 

Ելակը կարող է բացասաբար ազդել ալերգիկ մարդկանց վրա։ Ելակ ուտելուց պետք է զգուշանան խոցային հիվանդություն ունեցողները։ Ելակը հակացուցված է գաստրիտի դեպքում, աղիքային և ստամոքսի լուրջ խնդիրների դեպքում։

 

 

Հղիներին խորհուրդ չի տրվում շատ ելակ ուտել։

 

ելակը կարող է վնասակար լինել երիկամների խնդիրներ ունեցողների համար։ Շատ կարևոր է հիշել նաև, որ օրգանիզմին վնաս է հասցնում սխալ պայմաններում աճեցված ելակը։

 

 

Այն հաճախ է հայտնվում պեստիցիդներով աղտոտված մթերքների ցանկում, ուստի հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել, թե որտեղ է հատապտուղն աճեցված։