Թրոմբ կամ երակների լայնացումը շատ լուրջ խնդիր է և պետք է հետևողական լինեք ձեր առողջությանը։

 

 

Կան մթերքներ, որոնք ջրիկացնում են արյունը։ Այն ներառեք ձեր սննդակարգ, որը օգտակար կլինի ձեզ համար, հատկապես, եթե ունեք թրոմբ։

1․ Չիլի պղպեղ

 

Չիլի պղպեղը պարունակում A և E վիտամիններ, կալիում ու ֆոլաթթում, որոնք արդյունավետ կերպով ջրիկացնում են արյունը և կանխում սրտանոթային հիվանդությունները:

 

2․ Յուղոտ ձուկ

 

 

Արյան ջրիկացմանն է նպաստում ձկան յուղը: Ընդ որում՝ այն նաև նպաստում է թրոմբների ու սկլերոտիկ գնդիկների ներծծմանը: Բժիշկները խորհուրդ են տալիս շաբաթական 3-4 անգամ յուղոտ ձուկ ուտել:

3․ Լոլիկ

 

 

Այս բանջարեղենը այն քչերից մեկն է, որ ցանկացած ձևով օգտակար է արյան համար․թարմ կամ ջերմամշակում անցած, որպես թանձրուկ կամ ձմեռային նախուտեստ, աղցան կամ հյութ, մինչև անգամ տոմատի մածուկ։ Չնայած թթու համին՝ այս մթերքը չի թթվեցնում ներքին միջավայր․ այն վերափոխում է սեփական թթուները ալկալային թթվի, որը մաքրում է անոթներն ու ջրիկացնում արյունը։

 

 

4․Կոճապղպեղ

 



Այս կծու արմատապտուղն ունի հակաբորբոքային և մաքրող հատկություններ,որոնք ազդում են նաև արյան որակի վրա։ Կոճապղպեղն արյունը դարձնում է ավելի քիչ մածուցիկ՝ իջեցնելով «վատ» խոլեստերինի մակարդակը, մաքրում է անոթները՝ բարելավելով նրանց անցանելիությունը և խթանելով արյան հոսքը։

Բացի այդ, արյան ջրիկացմանն են նպաստում սխտորը, դդումը, թուրինջը, կեռասը, բալը, կարմիր բուլղարական պղպեղը, սպանախը, ծովամթերքը և այլն։