Դիետոլոգները պնդում են, որ կանաչեղենից պատրաստված հյութը, համարվում է լավագույն միջոցը օրգանիզմին վիտամիններ մատակարարելու համար։

Սակայն, մենք շատ քիչ ենք մեր առօրյայում օգտագործում կանաչեղեն, հիմնականում աղցանների մեջ, բայց այդ քանակը շատ քիչ է։

Օրգանիզմը կսկսի ստանալ շատ վիտամիններ, եթե դուք սովորեք ամեն օր, ոչ շատ քանակությամբ խմել կանաչ հյութեր։

 

 

Հակացուցում

Ցանկացած տեսակի կանաչ բանջարեղենից կամ մրգերից հյութ ամեն օր խմելը հակացուցված է ստամոքսի հետ կապված սուր հիվանդությունների դեպքում։

 

Ամեն ինչ չափի մեջ

 

Պետք չէ հենց առաջին օրվանից խմել շատ քանակությամբ։

Սկսեք փոքր չափաբաժիններից, եթե զգում եք որ դա վատ է անրադառնում ձեր վրա, ապա  դաթարացրեք խմելը։

 

 

Ահա մի քանի համադրություն, որոնք շատ համեղ են և օգտակար ՝

Կլասիկ եղանակ. սպանախ, խնձոր, բանան

Կծու տարբերակ. ռուլոկա, թրթնջուկ, դեղձ, նարինջ

Կանաչ տարբերակ. բրոկոլի, դդմիկ, կիվի և լայմ