Լափռին, որը ավելի շատ հայտնի է չիչխան անունով ունի բազմաթիվ օգտակար հատկություններ։
Պարունակում է E (8-15 մգ), B1 (0,35 մգ), B2 (0,5 մգ), K (1,2 մգ), P (75-100 մգ), կարոտինոիդներ(մինչև 8,5 մգ), PP (14-25 մգ), խոլին (B4), պիրիդոքսին (B6), ասկորբինաթթու (50-450 մգ), ֆոլիաթթու (0,79 մգ, 100 գր. պտղի մեջ), շաքար (մինչև 8,5 %), պեկտինային նյութեր (0,3-0,4 %), օրգանական թթուներ (խնձորի, գինու, թրթնջուկի, սաթի 2,8%), ներկանյութ, դաբաղանյութ, ֆլավոնոիդներ (կվերցետին), կումարին, ֆիտոնցիդներ։
Պտղի մեջ հայտնաբերվել են միկրոտարրեր՝ երկաթ, բոր, տիտան, մանգան, ալյումին, մագնեզիում, կրեմնիում, որոնք շատ կարևոր են մարդու աճի և զարգացման համար։
Չիչխանը շատ օգտակար է տղամարդկանց համար։ Այն մեծացնում է տղամարդանց պոտենցիան։
Չիչխանի թուրմը կամ չիչխանի ձեթը լավ ազդեցություն է թողնում ստամոքսաղիքային տրակտի վրա, օգնում պայքարել ստամոքսի մի շարք հիվանդությունների դեմ, լավացնում է աղիների գալարակծկանքը։
Լավ է ազդում նաև նյարդային համակարգի գործունեության վրա, օգնում է հանգստանալ։ Բարենպաստ ազդեցություն է թողնում տեսողության օրգանների վրա, օգնում է կանխել կամ բուժել աչքի մի շարք հիվանդություններ։
Հրաշալի միջոց է հազի դեմ, օգնում է կոկորդի, բրոնխների և թոքերի հիվանդությունների ժամանակ։
Նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը։
չիչխանը ունի նաև հակացուցումներ։ Առաջին հերթին այն հակացուցված է լյարդի և լեղապարկի հիվանդությունների ժամանակ։ Հնարավոր է, որ ալերգիկ ռեակցիա առաջացնի, եթե անհատապես չեք կարողանում մարսել այն։ Հակացուցված է նաև ենթաստամոքսային գեղձի և միզաքարային հիվանդության դեպքում։