Կորոնավիրուսի նոր դելտա շտամը ունի նոր ախտանիշներ և տարբերվում է նախկին ախտանիշներից։

 

 

Հնարավոր է, որ չլինի ջերմություն, փոխարենը լինի խորխի մեծ քանակությամբ հազ, որը բավականին երկար տևի։ 

Կորոնավիրուսով վարակված պացիենտները հիմա բախվում են այնպիսի ախտանիշների, ինչպիսին են հարբուխը, կոկորդի ցավը եւ կոկորդի քերծվելը։ 

 

 

Շատ պացիենտների մոտ նկատվում են գլխապտույտներ, գլխացավեր, արտահայտված թուլություն։ Հնարավոր են ուշաթափություններ կտրուկ վեր կենալ փորձելիս։ 

Այս բոլոր ախտանիշները ի հայտ են գալիս առավելագույնը երկրորդ օրը եւ տեւում են շաբաթներ։

 

 

Որոշ նախկին ախտանշաններ, սակայն, պահպանվել են։ Դրանց թվին են պատկանում, օրինակ, մարսողության խանգարումները, փորացավը, լուծը, ինչպես նաեւ սրտխառնոցն ու փսխումը։

loading...