Լյարդի ֆունկցիաները չափազանց բազմազան են և օրգանիզմի համար կարևորագույն օիրգաններից մեկն է։ Լյարդը մասնակցում է դրսից ներթափանցած մանրէների և օտարածին նյութերի դեմ օրգանիզմի պաշտպանական ռեակցիաներին:

 

 

Լյարդում սինթեզվում են արյան պլազմայի կարևոր սպիտակուցները՝ ֆիբրինոգեն, ալբումիներ, պրոթրոմբին և այլն: Այստեղ մետաբոլիզմի է ենթարկվում երկաթը, և առաջանում է լեղի, որն անհրաժեշտ է աղու մեջ ճարպերի ներծծման համար: 

Այն մեծ դեր է կատարում խոլեստերինի փոխանակության մեջ, որը բջջաթաղանթի կարևոր բաղադրամասն է: Լյարդում են կուտակվում օրգանիզմի համար անհրաժեշտ ճարպալույծ վիտամինները՝ A, D, E, K և այլն: Բացի այդ, սաղմնային շրջանում լյարդը արյունաստեղծ օրգան է: Լյարդի բազմաթիվ և կարևոր ֆունկցիաները որոշում են նրա դերը օրգանիզմի համար՝ որպես կենսականորեն անհրաժեշտ օրգանի:
 

Լյարդի հիվանդությունների վտանգավորությունն այն է, որ դրանք անմիջապես չեն արտահայտվում, կամ, թույլ լինելու պատճառով, անուշադրության են մատնվում:

Լյարդի հիվանդություններն են.

 

  • վիրուսային հեպատիտները,
  • լյարդի ցիրոզը,
  • պարազիտար հիվանդությունները՝ լյամբլիոզ, ասկարիդոզ, օպիստորխոզ և այլն,
  • ստեատոզը (ճարպային հեպատոզ):

 

Հիվանդ լյարդի ախտանշանները

Դեղնություն

 

Լյարդի պաթոլոգիաների ժամանակ մաշկը, լորձաթաղանթները, ակնագնդերը դեղին երանգ են ստանում: Դրա պատճառը բիլիռուբինն է, որը նորմայում հեռանում է կղանքով:

 

Լյարդի ախտահարման արդյունքում բիլիռուբինն անցնում է արյան մեջ և պատճառ դառնում դեղնության: Դա լինում է ստեատոզների վերջին ստադիայում, ցիռոզի, հեպատիտների ժամանակ:

Լեզվի փառակալում

Եթե լեզվի փառը դեղին, դեղնա-կանաչ, դեղնա-սև գույն ունի և պահպանվում է շաբաթից ավելի, դա վկայում է լյարդի և լեղուղիների խնդիրների մասին: Որքան հաստ է փառը, այնքան լյարդը շատ է ախտահարված:

Մուգ մեզ և անգույն կղանք

Մեզը մուգ գույն է ստանում բիլիռուբինի պատճառով, որը լյարդի ախտահարման ժամանակ հեռանում է երիկամներով, իսկ կղանքը, հակառակը, դառնում է կավագույն, քանի որ այդ պիգմենտը բացակայում է:


 

Բերանում` պղնձի կամ դառը համ

Այս ախտանշանը բնորոշ է մարսողական մի շարք ախտաբանությունների, այդ թվում՝ լյարդի (լյամբլյոզ, հեպատիտ, ցիրոզ, քաղցկեղ): Դառնության պատճառը` լեղու անցումն է կերակրափող:

 



Սրտխառնոց

Լյարդի խնդիրների ժամանակ սրտխառնոցը հաճախ հանդիպող ախտանշան է, միևնույն ժամանակ, այն ուղեկցում է նաև բազմաթիվ այլ հիվանդությունների: Սակայն լյարդի հետ կապված սրտխառնոցը համառ է, ուղեկցվում է ախորժակի բացակայությամբ և որոշ սննդատեսակների անընկալությամբ (հաճախ՝ ճարպոտ սննդի): Երբեմն լինում է նաև` փսխում, որից հետո հիվանդն իրեն փոքր ինչ լավ է զգում:

Լյարդի այլ ախտանշաններ

 

  • Մաշկի քոր,
  • շագանակագույն պիգմենտային բծեր,
  • արտահայտված երակային ցանց` որովայնի վրա,
  • քսանտոմաներ՝ մաշկին ճարպային գոյացություններ,
  • մարսողության խանգարում՝ լուծ, մեթեորիզմ:
loading...