Մանդարինը լինելով շատ համեղ ցիտրուսային միրգ ունի նաև մի շարք օգտակար հատկություններ։ Սակայն այսօր կխոսենք մանդարինի ոչ թե օգտակարության, այլ վնասակար ազդեցության մասին։
Մանդարինում առկա են նյութեր, որոնք գրգռում են ստամոքսի և աղիների լորձաթաղանթը, այդ իսկ պատճառով ստամոքսի և 12-մատնյա աղու խոց ունեցող մարդկանց ևս չի կարելի ուտել այս միրգը:
Այնուամենայնիվ, եթե ցանկությունը մեծ է, կարելի է ուտել մեկ-երկու բլթակ, բայց ոչ սրացումների ժամանակ:
Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ նույնպես չպետք է չարաշահեն այն, քանի որ մեծ քանակությամբ շաքար է պարունակում։ հակացուցված է նաև նեֆրիտի, հեպատիտի և խոլեցիստիտի դեպքում։
Մանկաբույժները խորհուրդ են տալիս մանդարին չտալ մինչև մեկ տարեկան երեխաներին: Մեկ տարեկանից հետո կարելի է տալ մեկ բլթակ` աստիճանաբար ավելացնելով չափաբաժինը մինչև մեկ ամբողջական մանդարին: Սակայն կարմիր ցանի տեսքով բացասական ռեակցիայի դեպքում պետք է բացառել մինչև 2-3 տարեկանը:
Նույնիսկ եթե չունեք այս բոլոր հակացուցումները, ապա դա չի նշանակում, որ կարելի է մեծ քանակության մանդարին ուտել, ցանկացած դեպքում չափի զգացումը լավ է։