Ինչպես հաղորդում է Առողջապահության նախարարությունը,
Պատվաստանյութերը նախատեսված են ձեզ իմունիտետ հաղորդելու համար՝ առանց հիվանդությամբ վարակվելու վտանգի:
Թեև իմունիտետի ձևավորումը, սովորաբար, կարող է չուղեկցվել կողմնակի ազդեցությամբ, հաճախ է պատահում, որ ի հայտ են գալիս թույլից միջին աստիճանի կողմնակի ազդեցություններ, որոնք առանց որևէ միջամտության անցնում են մի քանի օրում:
Ստորև թվարկված են պատվաստումից հետո ի հայտ եկող թեթևից միջին աստիճանի մի շարք կողմնակի ազդեցություններ
- ձեռքի ցավ՝ պատվաստման տեղում.
- թեթևակի ջերմություն.
- թուլություն.
- գլխացավեր.
- մկանային ցավեր կամ հոդացավեր.
- դողէրոցք.
- փորլուծություն:
Իսկ ի՞նչ չի կարելի անել պատվաստումից հետո։
Չի կարելի լողանալ, օգտագործել ալկոհոլ, ծանր ֆիզիկական աշխատանք կատարել։