Սխտորը համարվում է շատ օգտակար միջոց։ Այն ունի հզոր հակամանրէային ազդեցություն և բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։
Սակայն սխտոր օգտագործելուց առաջ անպայման իմացեք այս մասին։ Սխտորի հակացուցումները։
Սխտորը, ինչպես նաև դրա հիմքով պատրաստված դեղամիջոցներն ու թուրմերը հակացուցված են այն մարդկանց, որոնք ունեն էպիլեպսիա, ասթմա, թութք, էկզեմա, փսորիազ և հեպատիտի տարատեսակ ձևեր։
Խորհուրդ չի տրվում օգտագործել նաև ստամոքսի հիվանդություն, երիկամային քարեր, լեղաքարեր ունեցող մարդկանց։