Նուռ շատերս ենք սիրում և շատերս ենք տեղյակ նռան օգտակար հատկությունների մասին։ Սակայն չգիդենք, թե ինչ հզոր բնական դեղամիջոց է նռան կեղևը։

 

 

Հիշեք․ ինքանբուժությամբ չզբաղվեք, ցանկացած միջոց օգտագործելուց առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ։ 

Նռան կեղևը այքան հզոր միջոց է, որ կարող է բուժել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են են աղիքային վարակները, դիսբակտերիոզն ու սալմանելոզը։ Այս միջոցի հետ արգելվում է ալկոհոլ օգտագործել։ 

 

 

Ստամոքսի և բարակ աղու խոցը, կոլիտը, դիսբակտերիոզը բուժելու համար կպահանջվի մեկ շաբաթ: Նռան կեղևը 25-30 րոպե թրմելուց հետո սկսեք խմել:

Ամբողջ օրվա ընթացքում պետք է խմել թուրմի կեսը (90-100մլ)՝ 4 անգամից, հավասար ժամանակահատվածներով: Ստացվում է, որ ամեն անգամ խմում եք 20-25մլ: Խմում եք սոված վիճակում: Առաջին չափաբաժինը խմում եք առավոտյան, 4-ը՝ քնելուց առաջ:

 

Թուրմը խմում եք օրը մեջ, այսինքն շաբաթվա 1, 3, 5, 7 օրերը խմում եք, իսկ 2, 4, 6՝ չեք խմում: Այդքանը բավական է լիովին բուժվելու համար: Սակայն եթե բարդ դեպքերում (օրինակ՝ ստամոքսի խոց) ապահովության համար ցանկանում եք շարունակել բուժումը, ապա կարող եք կրկնել կուրսը, բայց մեկ շաբաթից ոչ շուտ:

 

 

Դիզենտերիան, սալմոնելոզը, կույրաղիքի բորբոքումը բուժելու համար պատրաստելուց անմիջապես հետո (այսինքն եռացրած ջուրը լցնելուց 25-30 րոպե հետո) պետք է խմել թուրմի կեսը: Եթե որոշ ժամանակ անց ձեզ առողջ եք զգում, ուրեմն ձեզ մոտ ստամոքսի սովորական խանգարում էր (փորլուծություն): Իսկ եթե ոչ, նշանակում է ավելի լուրջ խնդիր է. Պետք է մնալ տանը և 3 ժամ անց խմել մնացած թուրմը: Բուժումը սկսելուց հինգ ժամ անց լրիվ առողջ կլինեք: