Սուրճը ինչպես վնասակար, այնպես էլ ունի մի շաքր օգտակար հատկություններ։ Ձեզ ենք ներկայացնում 3 պատճառ, որը ձեզ կստիպի առավոտյան սուրճ խմել։
1․ Առավոտյան սուրճը օգտակար է ասթմայի դեմ։
Սուրճի մեջ կա տոֆիլին: Այս նյութը օգտագործվում է բրոնխային ասթման թեթևացնելու համար: Սակայն սուրճը ոչ միայն բարելավում է ասթմայի վիճակը, այլեւ կանխում է այս հիվանդության զարգացումը:
2․ Դրական է ազդում օրգանիզմի վրա
Կաֆեինը նվազեցնում է նյարդաբանական, սրտանոթային եւ հոգեկան հիվանդությունների զարգացման հավանականությունը: Այն նաև դրականորեն ազդում է էմոցիոնալ վիճակի վրա։
3․ Օգնում է գլխացավի դեպքում
Թարմ պատրաստված սուրճը կարող է լայնացնել արյունատար անոթները, մեծացնել մկանների աշխատունակությունը, ինչպես նաև ուժեղացնել արյան հոսքը դեպի գլխուղեղ: Այդ է պատճառը, որ գիտնականները խորհուրդ են տալիս գլխացավի ժամանակ խմել մի բաժակ սուրճ, քանզի ցավային զգացողությունները զգալիորեն թուլանում կամ բոլորովին անհետանում են: