Նարինջը պարունակում է վիտամին A, C, D, P, ինչպես նաև B խմբի վիտամիններ, երկաթ, պղինձ, կալիում, կալցիում, նատրիում, մագնիում, ֆոսֆոր, ֆտոր, մանգան և այլ նյութեր։
Նարինջը շատ օգտակար միրգ է և դրական ազդեցություն է ունենում մեր օրգանիզմի վրա։
Տեսեք ինչ է կատարվում ձեր օրգանիզմում, երբ 1 կտոր նարինջ եք ուտում։
Նարինջն ամրացնում է սրտանոթային համակարգը։ Այն կանխարգելիչ միջոց է մի շարք վտանգավոր հիվանդությունների դեմ։
Ֆոլիաթթվի հաշվին նարինջը դրական ազդեցություն է ունենում ուղեղի աշխատանքի վրա։ Բացի այդ, նարինջն օգտակար է հղիների համար։ Այն դրական է ազդում պտղի նյարդային համակարգի զարգացման վրա։
Վիտամին С –ից բացի նարինջը բազում վիտամիններ ու միկրոտարրեր է պարունակում. թիամին կամ վիտամին В1, ֆոլիաթթու, կալիում։
Ցանկացած մարդու հարցրեք՝ ինչ օգուտ է տալիս այդ միրգը։ Ու մոտավորապես այսպիսի պատասխան կլսեք՝ նարինջն ամրացնում է իմունային համակարգը, քանի որ մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում։ Ու դա իսկապես այդպես է։ Բայց դա ամենը չէ։