Կտավատը օժտված է մի շարք օգտակար հատկություններով, ի շնորհիվ այս բաղադրատոմսի դուք կկարողանաք օգտվել բոլոր հատկություններից։

 

 

Բաղադրամասեր

 

3 ճաշի գդալ կտավատ,

300 մլ ջուր,

1 ճ,գ չամիչ,

2 թ,գ մեղր,

1 ճ,գ քունջութի սերմեր

Պատրաստման եղանակը

 

Կտավատի սերմերը և քունջութը լցնել 300 մլ տաք ջրի մեջ։

Լվանալ չամիչը, վրան լցնել սառը ջուր և թողնել 15-20 րոպե։

Կրկին լվանալ և ավելացնել սերմերով լի ջրի մեջ։

Ավելացնել նաև մեղր։

Լավ խառնել։

 

 

Թողնել թրմվի մեկ ժամ և մանրացնել, մինչև ստանաք համասեռ զանգված։

Խմել առավոտյան նախաճաշից 30 րոպե շուտ։