Կաթվածի առաջացման պատճառը շատ են և նաև շատ են դրան նպաստող քայլերը։ Սակայն կառանձնացնենք սրտի կաթվածի հիմնական պատճառը։ 

 

 

 Հիմնական պատճառներից են զարկերակային ճնշման տատանումները, սրտի ռիթմի խանգարումները, շաքարային դիաբետը, աթերոսկլերոզը, ծխելը և մեծ տարիքը: 

 

Զարկերակային գերճնշման հետևանքով, ժամանակի ընթացքում, առաջանում է անոթիների պատերի փոփոխություն, որը նպաստում է և՛ պատի վրա թամբի ձևավորմանը, և՛ պատերի դիմադրողականության իջեցմանը, որոնց պատճառով կարող է լինել անոթի պատռում և արյունազեղում:

 

 

Հեմոռագիկ կաթվածը կարող է առաջանալ նաև անևրիզմաների պատռման հետևանքով: Անևրիզմաները, սովորաբար, ունենում են բնածին ծագում և հնարավոր չէ դրանք հայտնաբերել առանց նեյրովիզուալիզացիայի: