Կորոնավիրուսի նոր ալիքի մասին արդեն շատերն են տեղյակ։ Դա «օմիկրոն» շտամն է։

 

 

Ինչպես հաղորդում է Daily Star-ը՝ հղում անելով ITV Lorraine հեռուստաալիքի հեռարձակմանը կորոնավիրուսի «օմիկրոն» շտամն ունի անսովոր ախտանիշ, որը միայն գիշերն է ի հայտ գալիս։ 

Բժիշկները հայտնել են գիշերային քրտնարտադրության ավելացման վերաբերյալ վարակված պացիենտների բողոքների մասին:

 

 

Եթե սկզբում կորոնավիրուսով վարակման նշան էր համարվում անընդհատ հազը, բարձր ջերմությունը եւ հոտի ու համի կորուստը, ապա այժմ պացիենտների մոտ սկսել է քիթը հոսել, գլխացավ, հոգնածություն, կոտրտումներ եւ մարմնի ցավեր, ինչպես նաեւ գիշերային քրտնարտադրություն ի հայտ գալ։

loading...