Արքայանարինջը համեղ լինելուց զատ շատ օգտակար է։
Պարունակում է մեծ քանակությամբ գլյուկոզա և շաքար, հարուստ է երկաթով, կալիումով, կալցիումով, նատրիումով, մագնիումով և այլ հանքանյութերով, հակաօքսիդանտներով, կիտրոնաթթվով և խնձորաթթվով, բետա կարոտինով (պրովիտամին A), վիտամին C-ով և P-ով։
Այս պտուղն կարգավորում է մարսողությունը, նպաստում վիտամինների յուրացմանը, դրական ներգործություն ունենում սիրտ-անոթային համակարգի վրա, որոշ դեպքերում կարող է փոխարինել վալոկարդինին։
Արքայանարինջն ունի հակաբորբոքային ազդեցություն։
Այն նաև շատ օգտակար է կանանց։
Եվ պետք է օրական 2 հատ ուտել այն։ 2 հատ արքայանարինջը կբավարարի օրգանիզմի բոլոր պահանջները։ Օգտակար է կանացի առողջությանը։
Հակաօքսիդանտ նյութերի՝ հատկապես կվերցետինի առկայությունը կանխարգելում է գլուտատիոնի սպառումը (սակավությունը) և ճարպերի օքսիդացումը լյարդում։