Բաղադրամասեր
1,5 բ շաքարավազ,
20 ճ/գ տաք կաթ,
150 մլ ձեթ,
3ճ/գ մեղր,
3 բ ալյուր,
3ճ/գ կակաո,
1,5թ/գ սոդա,
Կրեմի համար ՝
200գ կարագ,
1 տուփ եփած խտացրած կաթ
Պատրաստման եղանակը
Ձվերի սպիտակուցներն առանձնացնել,դնել սառնարանում:
Դեղնուցները հարել,ավելացնել շաքարավազի կեսը,մեղրը,կաթը,ձեթը և լավ հարել:Առանձին հարել ալյուրը,սոդան և կակաոն,ավելացնել դեղնուցային մասսային:
Սպիտակուցները հարել մնացած շաքարավազի հետ,աստիճանաբար խառնել խմորին,լավ հարել:
Ստացվում է մածուցիկ զանգված:Բաժանել 2 մասի,թխել 180°-ում: Միացնել կրեմով,վրան քերել շոկոլադ և մանրած ընկույզ շաղ տալ: կամ կարող եք ձևավորել ինչպես լուսանկարում է պատկերված։
loading...