Գաղտնիք, չէ, որ լոբին հարուստ է վիտամիններով և շատ օգտակար է։ Սակայն այն առանձնակի օգտակար է լյարդի և մարսողական օրգանների վրա։
Մասնագետները խորհուրդ են տալիս լոբի հաճախակի ուտեք, եթե ոչ ամեն օր, գոնե շաբաթական 3 անգամ։
Բարենպաստ ազդեցություն է թողնում մարսողական համակարգի վրա, լավացնում է ստամոքսի միկրոֆլորան, կարգավորում է նյութափոխանակությունը։
Օգնում է կարգավորել լյարդի, երիկամների և միզապարկի աշխատանքը։
Օգնում է ազատվել լյարդի բորբոքային պրոցեսներից, օժտված է միզամուղ ազդեցությամբ, կարգավորում է աղերի փոխանակությունը, օգնում է միզաքարային, երիկամային և միզապարկի այլ հիվանդությունների դեմ պայքարում։
Լոբով պատրաստված ուտեստները օգտակար են նաև տուբերկուլյոզի ժամանակ։