Xohanoc.am-ը ներկայացնում է խինկալի պատրաստելու որակյալ բաղադրատոմս։
Այս բաղադրատոմսով խմորը այնքան նուրբ և համեղ է ստացվում, որ համին դիմակայել անհնար է։ Իսկ կարևորը ՝ չի բացվում եփելուց։
Բաղադրամասեր
500 գրամ ալյուր,
300 մլ ջուր,
1,5 թեյի գդալ աղ,
500 գ տավար միս,
100 գ սալ,
100 գ սող,
2 պճեղ սխտոր,
մանրեցված չաման,
կարմիր չիլի պղպեղ,
համեմ
Պատրաստման եղանակը
Միսը աղալ, ավելացնել սալ,մանրեցված սոխ և սխտոր։ Վերջում ավելացնել ջուր, այնքան ինչքան միսը կարող է ներծծել, չբաժանվելով իրարից։ Կես կգ մսին մոտավորապես 150 մլ ջուր։
Ըստ ճաշակի կարելի է ավելացնել համեմունքներ
Խմորը - ալյուր, աղ, 150 մլ ջուր։
Ստացված խմորը 1 ժամից ավել չի թույլատրվում պահել, քանզի այն կկորցնի իր հատկությունները։ Լավ խինկալին կախված է թե քանի շերտից բախկացած կլինի խմորը․ Իդեալականը 20 շերտ։ Դրա համար խմորը պեքտ է գրտնակել 1 սմ հաստությամբ և կտրատել 4x4 սմ կտորների։ Ամեն կտորը պետք է գրտնակել և դնել իրար վրա ամեն շերտի վրա նախապես ալյուր շաղ տալ։
Ֆարշը պետք է նախապես սարգել, քանզի շերտերը վերջանցելուց հետո պետք է անմիջապես փաթաթել։ Ամեն կտորի կենտրոնում դնել մոտավորապես 40 գրամ միս։ Եթե մսի վրա ջուր է առաջացել այն պետք է հանել:
Շերտի անկյուները իրար պետք է կպնեն ինչքան հնարավոր է ամուր։ Իդեալական խինկալին պետք է ունենա մոտ 19 ծալք։ Ստացված պարկը պահել մի ձեռքում իսկ մյուսով պտտել ծալքերը և կտրել ավելորդ խմորը։
Պարկը դնել տախտակի վրա որպեսզի առաջանա հարթ հատակ։ Եռացող ջուրը խառնել, ավելացնել աղ։ Ավելացնել խինկալիները և նորից խառնել։ Իմաստը այն է, որ խինկալիները չկպչեն իրար, կամ հատակին։Եփել այնքան քանի դեռ խինկալիները դուրս չգան ջրի մակերես։ պահել 2-3 րոպե, արդյունքում մոտավորապես 9-10 րոպե Մատուցելուց առաջ վրան լցնել մանրեցված պղպեղ։